«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր «Տոկիո Էներգետիկ» ընկերությունը (TERCO) երկրաշարժի պատճառով դադարեցրել է մաքրված ջրի բացթողումը ծով։ Այս մասին մարտի 14-ին հայտնել է Kyodo գործակալությունը։
«TEPCO-ն դադարեցրել է մաքրված ռադիոակտիվ ջրի արտահոսքը երկրաշարժից հետո», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ընկերությունը հայտնել է, որ երկրաշարժից հետո Ֆուկուսիմայի ճառագայթման ցուցիչները նորմայի սահմաններում են, և ստուգումը շարունակվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, օջախը գտնվել է 50 կմ խորության վրա։ Տեկտոնիկ հարվածից հետո սեյսմոլոգները երկրի հյուսիսարևելյան ափերի համար ցունամիի սպառնալիք են հայտարարել, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։





























