Բեռլինում Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարների հետ այսօր կայացած հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ուկրաինան կարող է հետագայում եւս հույս դնել զենքի մատակարարումների վրա, գրում է Bild-ը։
«Ի թիվս այլ բաների, մենք այժմ էլ ավելի շատ զենք կգնենք Ուկրաինայի համար ամբողջ համաշխարհային շուկայում։ Նա [Վլադիմիր Զելենսկին] գիտի, որ կարող է հույսը մեզ վրա դնել։ Եվ ՌԴ նախագահը պետք է իմանա՝ մենք չենք դադարի աջակցել Ուկրաինային»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով՝ ԵՄ երկրները նախատեսում են ընդլայնել ռազմական տեխնիկայի արտադրությունը և Կիևի համար ստեղծել «հեռահար հրթիռային հրետանու նոր կոալիցիա»։





























