Մարտի 17-ին լեհ ֆերմերները մտադիր են փակել Բեռլին-Վարշավա ավտոմայրուղին Սվիեցկո անցումում եւ այն վերաբացել միայն չորեքշաբթի երեկոյան, գրում է Bild-ը։
Ամեն օր մայրուղով անցնում է մոտ 17 հազար բեռնատար։ Եթե ֆերմերների ծրագրերն իրականանան, բեռնատարները ստիպված կլինեն հարյուրավոր կիլոմետրանոց շրջանցում կատարել։
Սպասվում է, որ ամենաերկար խցանումները կլինեն սահմանի լեհական կողմում: Դա պայմանավորված է նրանով, որ բեռնատարների երթեւեկությունը ավանդաբար շաբաթվա սկզբին շարժվում է արեւելքից արեւմուտք, իսկ շաբաթվա կեսին՝ արեւմուտքից արեւելք։





























