Ուկրաինայի իշխանությունները վերջին մի քանի ամիսներին սպասում են ԱՄՆ-ի ֆինանսական օգնությանը։ Այնուամենայնիվ, Կիևի աջակցության փաթեթը, որն ընդունվել է Սենատի կողմից, մնացել է Ներկայացուցիչների պալատում:
Այժմ, ինչպես հաղորդում է Politico-ն, այս հարցում շարժ կա։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնության հարցով քվեարկությունը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, գրում է Bild-ը։ Ֆինանսական աջակցության փաթեթների հաստատման համար կպահանջվի Ներկայացուցիչների պալատի անդամների ձայների երկու երրորդը։
Ջոնսոնի խոսքով՝ Կոնգրեսն այժմ դիտարկում է Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնությունը առանձին օրինագծերի բաժանելու հնարավորությունը։





























