Եմենում Անսար Ալլահ շարժման ներկայացուցիչ Մոհամմադ Աբդուլսալամը նախազգուշացրել է, որ Հնդկական օվկիանոսում շարժվող Սիոնիստական ռեժիմի հետ կապված նավերը նույնպես Եմենի զինված ուժերի հարձակումների թիրախ են դառնալու, հայտնում է IRNA-ն։
Նա գրել է X սոցիալական ցանցում. «Հաշվի առնելով Գազա շարունակվող ռազմական ներխուժումը, Եմենը կուժեղացնի իր հարձակումները իսրայելական նավերի վրա Հնդկական օվկիանոսում: Իսրայելի հետ կապ ունեցող բեռնափոխադրող ընկերությունները պետք է հասկանան, որ Իսրայելի հետ կապված յուրաքանչյուր նավ ենթակա է հրթիռային հարձակումների»:





























