ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը: Հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Վարչապետի տիկնոջ հետ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը` Մարիամ Մարգարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը` Աննա Գրիգորյանը:

«Նռան գույնը» պարային ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին:

Հեղինակները նպատակ են ունեցել համադրել հայկական ավանդական և ժամանակակից պարը և երաժշտությունը:

Միջոցառումը ֆինանսավորվել է ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Լիոնի Մետրոպոլի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Լիոնում Հայաստանի հյուպատոսության կողմից:

ARM_0126-Large-1024x682.jpeg (101 KB)

ARM_0075-Large-1024x682.jpeg (71 KB)

ARM_0858-Large-1024x682.jpeg (72 KB)

ARM_0924-Large-1024x682.jpeg (87 KB)