Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է երկրի զինանշանը փոխելու իր մտադրության մասին։
Ըստ Տոկաևի՝ նա նպատակահարմար է համարել հաշվի առնել «մասնագետների և մտահոգ քաղաքացիների, այդ թվում՝ երիտասարդների ողջամիտ փաստարկները, որ Ղազախստանի զինանշանը «չափազանց բարդ է ընկալման համար, այն պարունակում է էկլեկտիկա և խորհրդային ժամանակաշրջանի նշաններ»։
«Ընդհանուր համաձայնության դեպքում հնարավոր կլինի ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ըստ էության կքննարկի բոլոր ասպեկտները և կանցկացնի հանրային քննարկումներ։ Այնուհետև կհայտարարենք բաց մրցույթ Ղազախստանի նոր պետական զինանշանի լավագույն էսքիզների համար»,- նշել է Ղազախստանի նախագահը Telegram-ի իր ալիքում։





























