222 բեռնատար մարտի 18-ին հասել է Գազա։ Այս մասին X-ի իր էջում տեղեկացրել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը։
Նշվել է, որ բեռնատարների 66 տոկոսը տեղափոխել է սննդամթերքներ, մյուսները՝ դեղորայք, ջուր, սարքավորումներ ժամանակավոր տեղակայման կետերի աշխատանքը կազմակերպելու համար։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների Իսրայել ներխուժումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով, պատանդառությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը շրջափակել է Գազան եւ սկսել հարվածներ հասցնել Գազայի հատվածին ու Լիբանանի եւ Սիրիայի առանձին շրջաններին, ինչից հետո սկսել է ցամաքային գործողությունն անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։





























