Ադրբեջանի եւ Համաշխարհային բանկի միջեւ հարաբերությունները խիստ լարվել են, եւ դրանք օրեցօր լրջանում են, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ պատճառն այն է, որ Համաշխարհային բանկի` Ադրբեջանի կառավարությանը հատկացված 1 միլիարդ դոլար կազմող գրանտը նպատակային չի ծախսվում, մասնավորապես նախատեսված հակակոռուպցիոն միջոցառումները չեն իրականացվում:
«Համաշխարհային բանկի` պաշտոնական Բաքվին ուղարկված նամակում նշված է, որ լրջորեն խոչընդոտվում են Համաշխարհային բանկի` Ադրբեջանում հակակոռուպցիոն միջոցառումների անցկացումը: Համաշխարհային բանկը կարծում է, որ հակակոռուպցիոն միջոցառումները արդյունավետ դարձնելու համար պետք է կասեցնել խոշոր պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը: Մի քանի փոքր չինովնիկներին հեռացնելով` Բաքուն փաստացի չի իրականացնում հակակոռուպցիոն միջոցառումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է արմատական փոփոխություններ իրականացնել»,-գրում է «Պոլիգոնը»:
Աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանը դեռ չի պատասխանում Համաշխարհային բանկի խիստ պահանջներին, սակայն մոտակա ժամկետներում ստիպված է լինելու որոշակի քայլեր ձեռնարկել:




























