Հայաստանի Ազգային ժողովի մարտի 19-ի նիստում քննարկվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պաշտոնում առաջադրել է նույն քաղաքական ուժի պատգամավոր Ծովինար Վարդանյանի թեկնածությունը։





























