Հումանիտար օգնություն բաժանող կոմիտեներին Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 30-ի։ Այս մասին տեղեկացրել է Sky News Arabia հեռուստաալիքը։

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը տեղեկացրել էր 23 զոհրի մասին՝ նշելով, որ նորից գնդակոծության տակ է հայտնվել Սալահ-էդ-Դին մայրուղու Էլ-Քուվեյթ խաչմերուկի շրջանը Գազա քաղաքի հարավ-արեւելքում։ Անցած շաբաթ այստեղ իսրայելական հարվածների հետեւանքով զոհվել էր մոտ 100 մարդ, 200 հոգի վիրավորվել էր։