Այսօր՝ մարտի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արդեն 30 րոպեից ավելի է՝ Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհին՝ դեպի Ջերմուկ՝ հսկայական ժայռաբեկորների ու քարերի թափման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ դարձել է անանցանելի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բարեբախտաբար տուժածներ չկան:
Տարածքը պարեկներն ու փրկարարները սահմանազատել են, տեղում իրականացրել են հերթապահություն:
Ճանապարհը բացելու համար պետք է օգտագործվի հատուկ տեխնիկա:
Խնդրի մասին արդեն տեղեկացվել է Վայոց ձորի մարզպետարանին և Ճանապարհային դեպարտամենտին:
Այս պահին պարեկներն ու փրկարարները սպասում են, մինչև ժամանեն ճանապարհը սպասարկող ճանշինականները:
Նշված հատվածում հաճախակի են լինում քարաթափման դեպքեր:





























