Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո ռուսաստանցիները Հայաստանում բացել են մոտ 10 հազար կազմակերպություն (գրանցված որպես իրավաբանական անձինք- խմբ.)։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է տնտեսագետ Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական սեկտորի պոտենցիալը Հայաստանում ռուսաստանցիների ռելոկացիայից հետո՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, ավելացել է 25 տոկոսով։

«Միեւնույն ժամանակ, ռուսաստանցիների ռելոկացիան Հայաստանում հանգեցրել է բնակարանի գների աճի 60-100 տոկոսով, ինչպես նաեւ հայկական դրամի ռեվալվացիայի եւ գնաճի առեւտրում եւ ծառայությունների ոլորտում։ 2022թ. արտահանումը Հայաստանից ավելացել է 80 տոկոսով։ 2023թ. ցուցանիշներն ավելի համեստ էին»,- նշել է նա։