Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտից տեղափոխվեց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ:

Կառավարության շենք մտած քիմիկոսներին ուղորդեցին ԿԳՄՍՆ, պարզաբանելով, որ հարցը այդ նախարարության տիրույթում է:

Կենտրոնի աշխատակիցներն այս պահին նախարարության շենքի մոտ հանդիպում են պահանջում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

Հիշեցնենք, որ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն այսօր՝ մարտի 21-ին, բողոքի ակցիա էին  սկսել Կառավարության  շենքի մոտ և հանդիպում էին պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին: