Վրաստանում A/H1N1 գրիպով եւս երկու հիվանդացության դեպք է գրանցվել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, հայտարարեց Վրաստանի առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիթաշվիլին՝ առողջապահության պետական հանձնաժողովի նիստում: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է «խոզի գրիպ»-ով վարակվածության ընդամենը 38 դեպք: Մահվան դեպքեր դեռ չկան:
Քվիթաշվիլին նաեւ հայտնել է, որ օրական ավելի քան 20 հոգի դիմում է «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն» վարակի կասկածով: Ընդ որում, նախարարը հայտարարել է, որ երկրում կան «Տամիֆլյու» եւ «Ռելանզա» դեղատեսակի բավականաչափ պաշարներ, որոնք օգտագործվում են վարակը բուժելու համար: Նրա խոոսքով, այս դեղատեսակները միայն վաճառվում են, առողջապահության նախարարությունը այն իր պաշարներում չունի:
Նախարարը նաեւ հավելեց, որ «այս դեղամիջոցները նախատեսված են բուժման եւ ոչ թե այն կանխարգելման համար»:




























