Մոսկվայում ընթացող շախմատի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը քիչ առաջ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ:
Մրցավեճն ավարտվեց 32-րդ քայլին: Արոնյանը թեեւ առավելություն ուներ Պոնոմարյովի նկատմամբ, սակայն դա չխանգարեց ուկրաինացի գրոսմայստերին՝ պատային իրավիճակ ստեղծել եւ պարտիան ավարտել խաղաղությամբ:
Մյուս պարտիաներում Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի, Պետեր Լեկոն՝ Բորիս Գելֆանդի, Մագնուս Կառլսենը՝ Ալեքսանդր Մորոզեւիչի, Պյոտր Սվիդլերը՝ Վասիլի Իվանչուկի հետ: Ոչ-ոքի էին ավարտվել նաեւ նոյեմբերի 5-ին կայացած առաջին տուրի բոլոր մրցավեճերը, եւ մրցաշարի բոլոր մասնակիցները 2-րդ տուրից հետո հավասար՝ 1 միավոր ունեն: Հիշեցնենք, որ մրցաշարը տեղի է ունենում նոյեմբերի 5-14-ը, նախ «Նացիոնալ» հյուրանոցում, ապա ԳՈՒՄ-ի ցուցասրահում: Այդ մրցաշարին կհաջորդի արագ շախմատի աշխարհի առաջնությունը:



























