Ռամկավար-ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը կուսակցության շարքերից վտարել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին: ՌԱԿ կենտրոնական վարչությունը երեկ հայտարարություն է տարածել, որ Հակոբ Ավետիքյանը վտարվում է կուսակցության շարքերից հակակուսակցական գործունեության եւ կուսակցական ուխտին երդմնազանց լինելու համար: