Թուրքիայի Հեռահաղորդակցության նախարարը քննադատել է Youtube-ին, Google-ին՝ առանց անուններ տալու։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ntvmsnbc կայքէջը։

Թուրքիայի Հեռահաղորդակցության նախարար Բինալի Յլդրըմը, մասնակցելով Թուրքիայիում իրականացված Վեբսթար մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությանը՝ անդրադարձել է փակված Youtube կայքէջին։ «Կայքէջը փակվելուց հետո երկար ժամանակ աղմուկ է բարձրացնում։ Մենք ոչ ոքի գործին, հզորությանը, առեւտրին աչք չենք դրել։ Բայց եթե մի տեղ գործունեություն ես ծավալում՝ այնտեղ պետք է ենթարկվես այդ երկրի կանուններին։ Այստեղ սկսել էին գովազդային գործունեություն ծավալել։ Դա մեզ սրտնեղում է։ Այլ երկրներում՝ օրինակ Իսրայելում, ինչ որ անում ես՝ այստեղ էլ արա։ Ավել բան չենք ուզում։ Փողը այստեղ են աշխատում, իսկ հարկերը ուրիշ երկրում են վճարում։ Այսպիսի բան չի կարող լինել»,-ասել է նախարարը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Յլդրըմը անանուն քննադատություններ անելիս ասել է նաեւ հետեւյալը. «Մեր ժողովուրդը Իրաք մտնելու թույլտվություն չտվեց՝ գնացին ուրիշ տեղից մտան»։