«ԱրմենՏելը» շուկայում այսօր ամենամրցունակ փաթեթներն է առաջարկում, եւ վստահ է, որ բջջային նոր օպերատոր մուտքով շուկայում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։
""Օրանժ"-ի մուտքով Հայաստանում նարնջագույն հեղափոխություն չեղավ",- նշեց նա՝ ավելացնելով, որ «Օրանժ»-ը Հայաստանյան շուկայում աննախադեպ նորույթներ չի առաջարկել, եւ մյուս ընկերությունների փաթեթների ու գների հետ համեմատական անցկացնելու դեպքում, մեծ տարբերություններ չեն նկատվի։ Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ «ԱրմենՏելից» «Օրանժ» զանգելիս ավելի մեծ գումար է գանձվելու, քան «ԱրմենՏելից» «Վիվասել»-ի ցանցին միանալու դեպքում։ Նրա խոսքով՝ Հայաստանի բջջային բոլոր օպերատորների միջեւ միջցանցային զանգերի դեպքում նույն գումարը գանձելու համաձայնագիր գոյություն ունի, եւ այն խախտելու դեպքում Տնտեսական մրցակցության հանձնաժողովը պատասխանատվության կենթարկի տվյալ օպերատորին։



























