Վրաստանի իշխանությունները նախատեսում են հեռարձակել ռուսերեն լեզվով հեռուստաալիք, որի աշխատանքներին պատրաստվում են ներգրավել հայտնի ռուս լրագրողների:
Հանրային հեռուստաընեկության ռուսալեզու հեռուստաալիքի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն կոչվելու է «Վրաստանի հանրային հեռուստաընկերության 3-րդ ալիք»: Լուսաբանելու է Վրաստանի եւ այլ երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքը եւ Վրաստանում եղած իրադարձությունների միջազգային արձագանքը, սակայն հակառուսական բնույթ չի ունենալու:




























