«Բոլորս շարունակում ենք վերապրել այս սարսափելի ու ողբերգական օրերը։ Տեսնում և լսում ենք ձեր աջակցությունը, համերաշխության խոսքեր ենք փոխանցում զոհվածների ընտանիքներին և ցավակցում զոհերին»։ Իր տարածած հայտարարության մեջ նշել է «Պիկնիկ» երաժշտական խումբը, որն ահաբեկության օրը պետք է համերգ տար Crocus City Hall-ում:

Խումբը նշել է, որ իրենց ելույթների ժամանակացույցում հաջորդ համերգը նախատատեսված է Սանկտ Պետերբուրգում՝ մարտի 27-ին։ «Պիկնիկն» ընդգծել է, որ ներկա պահին խումբը, «Տավրիչեսկի» սիմֆոնիկ նվագախումբը և կազմակերպիչ «ЕВА» հիմնադրամը հիշատակի երեկո անցկացնելու հնարավորություն են փնտրում։ Համերգը նվիրված է լինելու Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկության զոհերի հիշատակին։

Հավաքված միջոցները կուղղվեն ահաբեկության զոհերի և զոհվածների ընտանիքներին: