ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանից Բաքու են վերադարձել։ Նշենք, որ նախօրեին Ադրբեջանում նրանք արդեն հանդիպումներ անցկացրել են, ինչից հետո հանդիպումների արդյունքների մասին տեղեկացրել են Հայաստանի ղեկավարությանը։ Բանակցություններ անցկացնելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքու են վերադարձել։ Նման ժամանակացույցը պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքների հետ։ Ավելի վաղ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի ընթացքում նախագահների հերթական հանդիպում է նախատեսվում։
Պատմություն
Տեղադրություն




























