Ինչպես հայտնում է Bloomberg-ը, երեսուն մարդու կյանք խլած Տեխասի ռազմաբազայի միջադեպը ստիպել է Օբամայի վարչակազմին իրատեսորեն գնահատել սթրեսի այն մակարդակը, որին ութ տարի ձգվող ռազմական գործողությունների ընթացքում ենթարկվում են զինվորները։

Անցած ինն ամիսների ընթացքում ամերիկյան բանակի անձնակազմում 117 կասկածելի ինքնասպանության դեպք է գրանցվել։ 81 դեպք հաստատվել է, իսկ 36-ի հանգամանքները դեռեւս չեն բացահայտվել։ Անցած տարի գրանցվել էր ինքնասպանությունների 103 դեպք։

Ինչպես հայտնել է շտաբի պետ, գեներալ Ջորջ Կասեյը, աֆղանական եւ իրաքյան պատերազմների հետեւանքով ամերիկյան բանակի «համբերությունը հատել է»։ Ամեն դեպքում, նա կարծում է, որ դեռեւս շուտ է հետեւություններ անել, թե ինքնասպանությունները վկայում են այն մասին, որ բանակն իր դեմ դրված խնդիրները լուծելու համար բավարար ուժ չունի։