Նոյեմբերի 5-ին հունական Սալոնիկ քաղաքում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայաստանցի մարզիկներ։
Մրցումների առաջին օրը՝ նոյեմբերի 6-ին, գորգ են դուրս եկել մարտական սամբոյի հայ երկու մարզիկներ, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ 62կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Հովհաննիսյանը զբաղեցրել է հինգերորդ տեղը, իսկ մեր հավաքականի առաջատարներից մեկը՝ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը, 74կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել։
Վաղը գորգ դուրս կգան Վարդան Վարդանյանը (57կգ) եւ Դավիթ Խաչատրյանը (68կգ)։



























