«Դինամո» մարզասրահում ավարտվել է Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությունը, հայտնում է Sportinfo.am լրատվական գործակալությունը։ Ստորեւ ներկայացնում ենք հաղթողների անուններն՝ ըստ քաշային կարգերի։
Պատանիներ. Հովհաննես Ալեքսանյան (50կգ), Լեւոն Ավետիքյան (55կգ), Ալբերտ Մկրտչյան (60կգ), Վլադիմիր Եսայան (66կգ), Մինաս Մադոյան (73կգ), Ազատ Ասոյան (81կգ), Արթուր Սիրեկանյան (90կգ), Վլադիմիր Նազարյան (90կգ եւ ավելի)։
Աղջիկներ. Էմմա Բաղիրյան (44կգ), Լիլիթ Հախվերդյան (48կգ), Ռոզա Խաչատրյան (52կգ), Ասյա Լալազանյան (57կգ)։



























