ՀՅԴ կեդրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Երուսաղեմի հին քաղաքի «Կովերի պարտեզում» հայերի նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ․
«Մտահոգությամբ կհետեւենք Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի եւ պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին՝ Հին Երուսաղեմի հայկական թաղամասում։ Իսրայելի ոստիկանությունը այդ քայլերով աջակցում է զինյալ վերաբնակների եւ խաբեությամբ ստորագրված եւ խնդրահարույց պայմանագրի դիմացի կողմի աշխատակիցների բռնությունների՝ խախտելով միջազգային եւ տեղական համապատասխան օրենքները։
Արդեն հայտարարել ենք, որ «հարցին կարգավորումը պետք է կատարվի բացառաբար տեղական եւ միջազգային օրենքների հիման վրայ՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի»։ Պէտք է դադարեն բռնությունները եւ Իսրայելի ոստիկանության մեղսակցությունը նրանց։ Իսրայելի կառավարությունը հստակ կեցվածքով եւ քայլերով պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության եւ հայ համայնքին իրավունքները։
Երուսաղեմի մեջ հայկական իրավունքների հարցը կվերաբերի համայն հայության, հետեւաբար՝ այդ իրավունքները ոտնահարելու որեւէ փորձ՝ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին։
Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կը շարունակի իր բոլոր հնարավորություններով եւ գործակցաբար Հայ Դատի համաշխարհային ցանցի հետ զորավիգ կանգնել Երուսաղեմի հայ համայնքին եւ Հայոց պատրիարքության՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները։
Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
8 Ապրիլ 2024»։





























