Նախկին ԽՍՀՄ երկրների մասնակցությամբ Եվրասիական միության ստեղծումը գաղափար է, որը դեռ պետք է կոնկրետ ուրվագիծ ստանա: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին, Երեւանում, մամուլի ասուլիսում հայտարարել է Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արաշեւը:

«Սա նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրման առաջին գաղափարը չէ: Նման ինտեգրման տարբեր գաղափարներ էլի են եղել, որոնք ենթադրում են տնտեսական միավորումներ` հիմնված տնտեսական շահերի ու պրագմատիզմի վրա: Այստեղ հիմքում պետք է դրվի նաեւ այլ քաղաքակրթական գաղափար»,-ասել է նա:

Արաշեւը ուշադրություն է հրավիրել հետեւյալ խնդրին. Ռուսաստանը փորձում է ստեղծել ի՞ր ձգողության կենտրոնը, թե՞ հակվելու է կամ Արեւմուտքին, կամ` Չինաստանին: «Բացի մերկ տնտեսական հաշվարկից, պետք է լինի նաեւ գաղափար, որը կմիավորի նախկին ԽՍՀՄ երկրներին»,- ամփոփել է փորձագետը: