Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի կառուցման հետ կապված հարցերին:

Բակո Սահակյանը, կարեւորելով բժշկական այս համալիրի նշանակությունը Արցախի համար, հավելել է, որ նրա հետագա աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է լինելու նաեւ Հայաստանի առողջապահական համակարգի հետ փոխգործակցությունից: