2009 թվականի հոկտեմբերին մոտ մեկուկես հազար հետիոտն է տուգանվել փողոցը ոչ սահմանված տեղում կամ կարմիր լույսի տակ անցնելու համար: Ինչպես Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, հոկտեմբերից 1-ից նոյեմբերի 1-ը Երևան քաղաքում փողոցը նախատեսված անցումով չհատելու համար 1526 քաղաքացի ենթարկվել է վարչական տուգանքի։ Ամրագոտի չկապելու համար ոստիկանությունը հոկտեմբերին վարչական տուգանքի է ենթարկել 2746 վարորդների: