Նոյեմբերի 9-ից Հայաստանի տարածքում կմեկնարկի 2009թ. աշնանային զորակոչը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորակոչի առաջին օրը ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու կմեկնեն մայրաքաղաքի Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատներում կցագրված երիտասարդները: Նախատեսվում են նորակոչիկների այցելություններ համայնքներում գտնվող եկեղեցիներ: Նշված համայնքներում աշնանային զորակոչի առաջին օրվան նվիրված միջոցառումները, որոնց կարող են մասնակցել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները, կմեկնարկեն տարածքային զինկոմիսարիատներում` նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 09.00-ին: