Շվեյցարական Գրանժե քաղաքում` այն տարածքում, որտեղ ալբանական իսլամական համայնքը մտադիր էր երկհարկանի կրոնական կենտրոն կառուցել, մզկիթի հետ մեկտեղ, անհայտ անձինք սատկած խոզ են թաղել, ինչպես նաեւ դրա ցեղակիցների 4 գլուխները:
NEWSru.com-ը հաղորդում է, որ այդպիսով իսլամականացման հակառակորդները հույս ունեն պղծել այն հողը, որի վրա ցանկանում են մզկիթ կառուցել: Չնայած, որ ալբանական համայնքը, այնուամենայնիվ, մտադիր է մզկիթ կառուցել այդ տարածքում, բնակչությունը բացասաբար է վերաբերվում այդ գաղափարին` դժգոհություն արտահայտելով ներգաղթյալ-մուսուլմանների թվաքանակի աճի հարցում:
Նշենք, որ անցյալ տարի Շվեյցարիայում համազգային ռեֆերենդումի արդյունքում որոշում է կայացվել մինարեթների շինարարության մասին: Շվեյցարացիների 57,5 տոկոսը համաձայնվել է Շվեյցարական ազգային կուսակցության նախաձեռնության հետ, որը որոշել է խոչընդոտել «երկրի սողացող իսլամականացմանը», երբ «շարիաթը գործում է շվեյցարական օրենքին զուգահեռ»:



























