Ռազմական տեխնիկա արտադրող հինգ մեծ ընկերություններ Ամերիկյան կոնգրեսում Հայկական նախագիծը չանցկացնելու համար Թուրքիայի օգտին լոբբիինգ են իրականացնում, տեղեկացնում է թուրքական «Ռադիկալը»:
Այդ ընկերություններն են` անգլիական պաշտպանական արդյունաբերության հսկա BAE Systems-ը, ամերիկյան Goodrich Corp., Northop Grumman Corp., Raytheon CO., United Technologies Corp.-ը ։ Զենք արտադրող այս հինգ հսկաներին իր աջակցությունն է հայտնել նաեւ խոշոր էներգետիկական Chevron ընկերությունը: Նրանք, ըստ «Ռադիկալ»-ի, հայկական նախագծի դեմ իրականացվող արշավի շրջանակներում այս տարվա առաջին երեք ամսում արդեն 14 միլիոն դոլար են ծախսել: Բոլոր այս ընկերությունները առեվտրական հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ:



























