Աշխարհի ամենախոշոր դեղին բրիլիանտը, որը վաճառքի էր հանվել Ժնեւում` Sotheby’s-ի աճուրդում, վաճառվել է: Դրա վերջնական գինը կազմել է 12,5 միլիոն դոլար, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ տանձի ձեւ ունեցող, 110,03 կարատանոց ադամանդի գնահատման արժեքը կազմում է 11-15 մլն դոլար:
Կազմակերպիչներին հաջողվել է ընդհանուր թվով 70 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք քար վաճառել:



























