Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան խզել է պայմանագիրը գլխավոր մարզիկ Գուս Հիդինկի հետ, քանի որ նա չկարողացավ հավաքականը դուրս բերել «Եվրո-2012»-ի եզրափակիչ մաս: Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը վերջին հանդիպմանը զիջել էր Խորվաթիայի հավաքականին` 0:3 հաշվով:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Հիդինկին աշխատավարձ կվճարի մինչեւ պայմանագրի ավարտը` մինչեւ 2012-ի օգոստոսի 1-ը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նշենք, որ Զագրեբում Խորվաթիայի հետ խաղից հետո Հիդինկը հավաքականի հետ չի թռել Ստամբուլ, այլ վերադարձել է Ամստերդամ:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, հոլանդացի մարզիչը, հնարավոր է, վերադառնա լոնդոնյան «Չելսի» ակումբ, որը մարզել է 2009 թվականին: Նրան առաջարկել են զբաղեցնել ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը: