«Մեծ Բրիտանիան Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է: Մեր կապերն այդ երկրի հետ կարեւոր են Ադրբեջանի եւ Եվրամիության համագործակցության տեսանկյունից»,- Մեծ Բրիտանիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ելույթ ունենալով Միջազգային հարաբերոյթունների թագավորական ինստիտուտում, Արտաքին քաղաքական մարտահրավերներն Ադրբեջանի համար" թեմայով, նա ընդգծել է, որ վերջին 5 տարիների ընթացքում անկախ Ադրբեջանն անցել է զարգացման մեծ ճանապարհ, տարբեր բնագավառներում, ապահովել է իր ազգային շահերը, լավ հարաբերույթուններ է հաստատել գործընկեր-պետությունների հետ:
Խոսելով իր երրի տնտեսական զարգացման մասին՝ Ալիեւը նշել է, որ վերջին 5 տարիներին երկրի տնտեսությունն աճել է 2,6 անգամ, մեծապես նվազել է աղքատության մակարդակը: Տնտեսության զարագացումը նպաստել է սոցիալական խնդիրների լուծմանը, իսկ Ադրբեջանի տնտեսական հաջողությունները բարձր են գնահատում նաեւ միջազգային կառույցները:
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը՝ Ալեիւն ընդգել է, որ այն հենվում է ազգային շահերի, միջազգային իրավունքի, փոխադարձ
Ադրբեջանի առաջնորդն իր ելույթում չի շրջանցել նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում „ավելի բարենպաստ դինամիկա“ է առաջացել, կան առաջին արդյունքները»,- հայտարարել է նա եւ հավելել, որ դրանք դեռ բավարար չեն վերջնական արդյունքի հասնելու համար: «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ պետություն չի լինի: Դա ակնկալելն անհեթեթություն է: Մենք հասկանում ենք Հայաստանի անհանգստությունը եւ պատրաստ են քննարկել համապատասխան հարցերը: Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին ինքնավարության անհրաժեշտ մակարդակ տրամադրել, բայց միայն միացյալ ադրբեջանական պետության սահմաններում»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ հակամարտության կողմերը պետք է հասկանան դա:
Հերթական անգամ Ալիեւը նշել է, թե Ադրբեջանը հակված է հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ չբացառելով հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը. «Ցավոք, ես չեմ կարող լիովին բացառել հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծումը, քանի որ, համաձայն միջազգային օրենքների, մենք ունենք մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու բոլոր իրավունքները: Իսկ դա աշխարհի որևէ երկրի կողմից չի դրվում հարցականի տակ»:
Նա նաեւ առիթը բաց չի թողել եւ հիշեցրել է իր երկրի զինվածության մասին. «Ադրբեջանն այսօր տիրապետում է հզոր եւ ժամանակակից զինված ուժերի, որոնք ունակ են վերականգնել տարածքային ամբողջականությունը»:



























