Նոյեմբերի 9-ից Ռուսաստանի ՝ Մոսկվայի մարզում, Ալթայի երկրամասում, Տյումենի, Բրյանսկի եւ Վորոնեժի մարզերում կսկսի A/H1N1վարակի դեմ պատվաստման աշխատանքները։
ИТАР-ТАСС-ը հաղորդմամբ, առաջին փուլում կպատվաստվեն ջրա եւ էլեկտրաապահովման, կապի, համատիրությունների աշխատակիցները։ Նոյեմբերի վերջին կպատվաստվեն բուժաշխատողները, դասատուները, բուհերի բարձր կուրսերի ուսանողները։ Հաջորդ փուլում պատվաստում կստանան հասարակության մնացած ռիսկային խմբի ներկայացուցիչները՝ քրոնիկ հիվանդություն ունեցողները, հղի կանայք եւ երեխաները։
РИА «Новости»-ի տվյալներով, Ռուսաստանում առաջին փուլի համար կպատրաստվի 3մլն բաժին դեղաքանակ։ 2009-ի վերջին, Ռուսաստանը կստանա 35,5 մլն բաժին կենդանի պատվաստանյութ։
ՌԴ առողջապահության նախարարությունը ծրագրում էր «խոզի գրիպ»-ի դեմ պատվաստումը սկսել դեկտեմբերի սկզբին, սակայն որոշեց այն սկսել մեկ ամիս շուտ։ Դա պայմանավորված էր իրավիճակի լարմամբ եւ Ռուսատանում գրանցված A/H1N1 գրիպով մահացության դեպքերով։
Նոյեմբերի 6-ի տվյալներով, Ռուսաստանում պաշտոնապես գրանցվել է խոզի գրիպով հիվանդացության 3,2 հազար դեպք, որից 19-ը մահվամբ է ավարտվել։




























