Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում կայացավ ջրացատկի միջազգային երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին ջրացատկի ուժեղագույն խորհրդային դպրոց ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է Sportinfo.am-ը։

Հայաստանը առաջնությունում ներկայացրել են 11-14 տարեկան 4 երիտասարդ մարզիկներ՝ Վահան Պողոսյանը, Օվսանա Ղարագյոզյանը, եղբայրներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանները։ Հայ ջրացատկորդներր շատ հաջող են հանդես եկել։ Նրանք միանգամից նվաճել են 6 մեդալ։

Երկու ոսկե մեդալի է արժանացել Ազատ Հարությունյանը՝ 3 մետր ցատկահարթակից եւ 5 մետրանոց աշտարակից թռիչքի համար։

Վերջին մրցակարգում արծաթե մեդալը նվաճել է մեր ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը։ Ազատ Հարությունյանը երրորդ տեղն է գրավել 1 մետր ցատկահարթակից թռիչքի համար, իսկ Վահան Պողոսյանը՝ 3մ ցատկահարթակից թռիչքի համար։ Վերջապես Օվսանա Ղարագոզյանը եւս երրորդ տեղն է գրավել 5 մետրանոց աշտարակացատկում։