Երևանում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների 48 մասնակից  է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ այս պահին փակ փողոցներ չկան: 

Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար: