Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի վառելիքի պահեստում երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել, վառելիքը բռնկվել է, տուժածներ չկան, հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Այսօր առավոտյան 2 անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել Պրոլետարսկի շրջանի վառելիքի պահեստում, սակայն դա վառելիքի հրդեհ չի առաջացրել։ Տուժածներ չկան»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

























