Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում նոյեմբերի 10-ին կանցկացվի ԵԱՀԿ-ի հերթական մոնիտորինգը: Այս անգամ այն տեղի կունենա Հորադիզ-Ֆիզուլի ճանապարհի մոտակայքում:

ԼՂՀ կողմից այն կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնականներ Պիտեր Կին, Իրժի Աբերլեն եւ Ժասլան Նուրտազինը, իսկ ադրբեջանական կողմից այն կանցկացնեն Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Վլադիմիր Ժոնթուլովը: