Սլովակիայի իշխանությունները հինգշաբթի մեղադրանք են առաջադրել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած տղամարդուն: Ըստ Associated Press-ի՝ Սլովակիայի ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ Էշտոկը լրագրողներին խնդրել է մտորել, թե ինչպես էին նրանք լուսաբանում Ֆիցոյի քաղաքականությունը։ Նա կանխամտածված սպանության փորձի մեջ մեղադրվող կասկածյալին միայնակ գայլ է անվանել և շեշտել, որ նա որևէ քաղաքական խմբավորման չի պատկանում, թեև հարձակումն ինքնին քաղաքական դրդապատճառներով էր:
«Կարող եմ հաստատել, որ այդ անձը որևէ արմատական աջ կամ ձախ կուսակցության անդամ չէ»,- նշել է Էշտոկը:
Էշտոկը հայտարարել է, որ կասկածյալը հարձակման շարժառիթ է դարձրել Ֆիցոյի որոշ քաղաքականությունից իր դժգոհությունը: Նախարարն ասել է, որ հարձակումն իրականացվել է գարնանը տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ կապված, և որ կասկածյալը վերջերս մասնակցել է հակակառավարական ցույցի։
«Ես կարող եմ հաստատել, որ քաղաքական դրդապատճառներով սպանության փորձի պատճառը, ինչպես ասել է կասկածյալը, իր տրամադրության տակ եղած լրատվամիջոցների տեղեկություններն էին։ Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը կարող է անդրադառնալ, թե ինչպես է դա ներկայացրել»,- ասաց նա։
Նույն ասուլիսում փոխվարչապետ Ռոբերտ Կալինակը նույնպես լրատվամիջոցներին մեղադրել է երկրում տիրող լարվածության մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակած տղամարդը 71 տարեկան է և դժգոհ է կառավարության քաղաքականությունից։





























