Միջազգային պայմանագրերի նկատմամբ հարգանքը Եգիպտոսին չի խանգարում հանուն իր ազգային անվտանգության և պաղեստինցիների պատմական իրավունքների պաշտպանության օգտագործելու «բոլոր հնարավոր սցենարները»: Դրա մասին «Al Qahera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյան։
Հայտարարությունը տարածվել է Եգիպտոսի և Իսրայելի միջև լարվածության աճի ֆոնին, որն առնչվում է Եգիպտոսի հետ սահմանից այն կողմ՝ Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում և շրջակայքում իսրայելական ռազմական գործողություններին:
Իսրայելը և Եգիպտոսը խաղաղության պայմանագիր են ստորագրել 1979 թվականին և տարիներ շարունակ սերտորեն համագործակցել են իրենց ընդհանուր սահմանի և Գազայի ու Եգիպտոսի միջև սահմանի անվտանգության շուրջ:
Սակայն Կահիրեն զգուշացրել է, որ Գազայում Իսրայելի արշավի պատճառով հարաբերությունները կարող են խաթարվել:





























