Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ Ախմաթ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի նախարար։ Դրա մասին Կադիրովը գրել էթելեգրամյան իր ալիքում։
Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Իսա Իբրահիմովը տեղափոխվել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին։
Չեչնիայի երիտասարդության հարցերի նախարարությունը կգլխավորի Կադիրովի փեսան՝ Ռամզան Վիսմուրադովը։ Չեչնիայի արդյունաբերության և էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջադրվել է Թեմիրլան Խուչիևի թեկնածությունը։





























