Չինաստանի իշխանությունները կկրճատեն զվարճալի հեռուստահաղորդումների թիվը, հաղորդում է Vesti.ru-ն: Բոլոր թոք-շոուներին եւ նման այլ հաղորդումներին մեղադրել են կեղծ արժեքների քարոզչության, անճաշակության եւ տափակության մեջ: Դրանց կփոխարինեն լրատվական թողարկումները եւ «ներդաշնակության, առողջության եւ ավանդական մշոկույթի մասին» հաղորդումները:
Այսպես, վատ ծրագրերի շարքում է հայտնվել «Արի ամուսնանանք» ծրագրի չինական տարբերակը: Իշխանությունները կարծում են, որ ամենամեծ վնասը հասցնում են կեղծ փորձագետների խորհուրդները, իսկ աշխարհի ամենամեծաթիվ հեռուստալսարանը նախկինի պես հավատում է երկնագույն էկրանին:
Հաղորդվում է, որ «դանակի տակ» կընկնեն ռեալթի- շոուները` անձնական կյանք ներխուժելու, հումորային ծրագրերը` տափակ հումորի, հեռուստակատակները` չար կատակի համար:




























