Թայվանը Չինաստանի զորավարժությունների կապակցությամբ օդ է բարձրացրել ռեակտիվ ինքնաթիռներ և հրթիռային, ռազմածովային և ցամաքային ուժերը բերել է բարձր պատրաստության վիճակի:
Չինացի զինվորականներն, ըստ «Ամերիկայի ձայն»-ի Թայվանի մատույցներում անցկացվող երկօրյա զորավարժություններն անվանել են պատիժ անկախության ձգտող անջատողական ուժերի համար։
«[Չինաստանի] իռացիոնալ սադրանքը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», - հայտարարել է Թայվանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Թայվանը չի ձգտում հակամարտության, բայց «չի էլ խույս տա դրանից»: «Զորավարժությունների անցկացման այս պատրվակը ոչ միայն չի նպաստում Թայվանի նեղուցի շրջանում խաղաղությանն ու կայունությանը, այլ նաև ցույց է տալիս Չինաստանի գերիշխող բնույթը», - ասված է հայտարարության մեջ։
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցիանն իր հերթին հայտարարել է, որ այսպես կոչված «Թայվանի անկախությանը» ուղղված յուրաքանչյուր սադրանք կառաջացնի Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հակազդեցությունը՝ ընդհուպ Հայրենիքի ամբողջական վերամիավորումը։





























