ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարևորագույն կարիքները հոգալու համար օգնության նոր մեծ փաթեթի մասին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Նշվում է, որ այս փաթեթը, որը Խարկովի մերձակայքում ռուսական հարձակումը հետ մղելու Ուկրաինային օգնելու ջանքերի մաս է կազմում, գնահատվում է 275 մլն դոլար։ Ուկրաինան կստանա լրացուցիչ HIMARS հրթիռներ, հրետանային արկեր, զինամթերք, հակատանկային զենքեր:
«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել մոտ 50 դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինայի պաշտպաններին տրամադրելու այն, ինչ նրանց անհրաժեշտ է ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար», -նշել է Պետդեպարտամենտը։





























