Շրի Լանկայում և Մալդիվներում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Պակտեին մահացած են գտել Կոլոմբոյի իր նստավայրում։ Այս մասին հայտարարել է Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը չի նշում ֆրանսիացի դիվանագետի մահվան պատճառը։ Միաժամանակ The Daily Mirror թերթը հայտնել է, որ 53-ամյա Պակտեի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։




























