Նիդեռլանդների հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի նախկին ղեկավար Դիկ Շուֆը երեքշաբթի դարձել է երկրի հաջորդ վարչապետ դառնալու անսպասելի թեկնածու՝ ստանալով Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ Ազատության կուսակցության ղեկավարած չորս կուսակցությունների կոալիցիայի առաջնորդների աջակցությունը, հայտնել է AP-ն:
Գլխավոր հետախուզության և անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ներկայում Անվտանգության և արդարադատության նախարարության բարձրագույն պետական ծառայող, 67-ամյա Դիկ Շուֆը հանդիպել է չորս կուսակցությունների առաջնորդների հետ, որից հետո նրանք մամուլի ասուլիսում հայտարարել են վարչապետի իրենց ընտրության մասին։ Շուֆն անունը չէր նշվում որպես հնարավոր վարչապետ, և նա խոստովանել է, որ իր առաջադրումն անակնկալ էր։
«Քայլը, որն անում եմ, անսպասելի է, բայց ոչ անտրամաբանական»,- Հաագայում հայտարարել է նա լրագրողներին։ Բացի երկրի բարձրագույն հետախուզական գործակալության նախկին ղեկավար լինելուց, Շուֆը նաև Նիդեռլանդների հակաահաբեկչության նախկին ղեկավարն է և այդ երկրի Ներգաղթի և հպատակագրման ծառայության նախկին ղեկավարը: Երբ նա ստանձնի պաշտոնը՝ ներգաղթի կրճատումը կլինի նրա վարչակազմի հիմնական նպատակներից մեկը:





























