Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Գազայում ռազմական գործողությունները, ըստը ամենայնի, կշարունակվեն առնվազն ևս յոթ ամիս:

Հանեգբին նշել է, որ իսրայելական զորքերը վերահսկում են Գազայի և Եգիպտոսի միջև սահմանի երկայնքով անցնող բուֆերային գոտու՝ Ֆիլադելֆիական միջանցքի 75%-ը:  

Իսրայելական «Կան» հանրային հեռուստաալիքին Հանեգբին հայտնել է նաև, որ ՑԱԽԱԼ-ը եգիպտացիների հետ միասին պետք է ապահովի, որ զենքի մաքսանենգությունը կանխվի: Հանեգբին հավելել է, որ ակնկալում է, որ Գազայում ռազմական գործողությունները 2024 թվականի ընթացքում էլ դեռ ավարտված չեն լինի։