Երբ խոսվում է միջազգային օգնության մասին, պետք է շեշտը դնել կամուրջների կառուցման վրա. պետք է ստանդարտներին համապատասխանող կամուրջն եր կառուցենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեսեք, Սանահինի կամրջին ոչ մի բան չի եղել, որը 7-րդ դարի կամուրջ է: Ինչու չի եղել, որովհետեւ բարձր է կամուրջը եւ հիմքերը դրված են երկու մեծ ապառաժի վրա, նեւ լայնք ունի:

Կամուրջների հենքերի սպասարկման տրամաբանությունն է շատ կարեւոր: գոնե վիզուալ աշխարհում, որ նայում ենք, այն կամուրջները, որոնք չունեն գետից շատ մեծ բարձրություն, իրենք կոր են, ուղիղ կամուրջներ քիչ կարելի է հանդիպել»,-ասաց նա: